ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ 2016-2018 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:Ծրագիրը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:Ծրագրի համաձայն՝ 2016թ. պետական եկամուտների կանխատեսվող գումարը 1 տրիլիոն 211 մլրդ դրամ է, ինչը կազմում է ՀՆԱ 24.6%-ը: Այս ցուցանիշը 2015թ. հաստատված պետական եկամուտների ցուցանիշը գերազանցում է 19.8 մլրդ դրամով: Ֆինանսների նախարարի խոսքով՝ սա պայմանավորված է հարկային եկամուտների աճով: 2017թ. պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող գումարը 1 տրիլիոն 306 մլրդ է՝ ՀՆԱ 24.7 %-ը, ինչը 2016թ. կանխատեսվող եկամուտները գերազանցում է 95.1 մլրդ դրամով: Եկամուտների աճը մեծապես պայմանավորված է հարկային եկամուտների ավելացմամբ եւ պաշտոնական դրամաշնորհներով: 2018թ. պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող գումարը 1 տրիլիոն 417 մլրդ դրամ է՝ ՀՆԱ 24.8%-ը, ինչը 2017թ. համապատասխան կանխատեսումը գերազանցում է 111 մլրդ դրամով: Tweet Դիտում՝ 3453