Աշոտ Օսիպյանը նշանակվել է “Արարատ-Բանկ”-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար

12.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.“Արարատ-Բանկ” ՓԲԸ Խորհդի որոշմամբ Աշոտ Օսիպյանը նշանակվել է բանկի գործադիր տնօրենի պաշտոնակատար:

Այդ մասին այօսր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին “Արարատ-Բանկ”-ի մեթոդոլոգիայի եւ ռազմավարության վարչությունում:

1999 թվականից մինչեւ 2006 թվականի հունիսը Աշոտ Օսիպյանը զբաղեցրել է “ՀայԷկոնոմբանկ“-ի գործադիր տնօրենի եւ վարչության նախագահի պաշտոնները:

“Արարատ-Բանկ”-ը հիմնադրվել է 1991 թվականին կապի բնագավառում աշխատող իրավաբանական անձանց կոզմից` “Հայկապբանկ” անվանումով: 2004 թվականի հոկտեմբերին բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել վառելիքի խոշոր ներկրող “Ֆլեշ” ընկերությունը: 2005 թվականի սեպտեմբերին բանկը վերանվանվել է “Արարատ-Բանկի”:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 11119

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW