Կստեղծվի առեւտուրն ու ներդրումները խթանող հանձնաժողով

02.07.2015 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կստեղծվի Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագրի ղեկավար հանձնաժողով:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը:

Կառավարության որոշման համաձայն՝ հանձնաժողովի նախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարարն է:

Գործադիրի հիմնավորմամբ՝ հանձնաժողովի ստեղծումը բխում է 2014թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Ազգային ժողովի վավերացրած՝ ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրից:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ համաձայնագրի գլխավոր նպատակն է ապահովել տեղական ընկերությունների արտադրանքի արտահանումն ու դեպի Հայաստան ներդրումների աճը, ինչպես նաեւ ստեղծել եւ հզորացնել համապատասխան ենթակառուցվածքները:

Դիտում՝ 2883

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW