«Յունիվերսում»-ի ամենամյա ուսանողական հարցման շրջանակում իրականացված հետազոտության արդյունքում «Գրանթ Թորնթոն»-ը Աշխարհի 50 ամենագրավիչ գործատուների աղյուսակում զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը: «Գրանթ Թորնթոն»-ը բնորոշվել է որպես «մասնագիտական ծառայություններ մատուցող կատարյալ գործատու»:Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ հարցումն անցկացվել է 12 երկրների գործարարության եւ ինժեներական ֆակուլտետների 240 հազ. ուսանողների շրջանում:«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը շնորհալակություն է հայտնել քվեարկած բոլոր ուսանողներին: «Սա ֆանտաստիկ գնահատական է, որի համար պարտական ենք աշխարհի տարբեր անկյունների մեր աշխատակիցներին: «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը միավորում է ավելի քան 40 հազ. մասնագետ աշխարհի 130 երկրում»,- ասել է Գագիկ Գյուլբուդաղյանը:Նրա խոսքով՝ «Գրանթ Թորնթոն»-ում իրենք ձգտում են ստեղծել եւ պահպանել դրական աշխատանքային միջավայր աշխատակիցների համար:«Այնպիսի միջավայր, որտեղ մեր աշխատակիցները կարող են բացահայտել աճի իրենց ներուժը ոչ միայն աշխատավայրում, այլեւ անձնական եւ հասարակական կյանքում»,- հավելել է «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի տնօրեն-բաժնետերը:«Յունիվերսում»-ի վարկանշային աղյուսակը հիմնված է աշխարհի 12 խոշորագույն երկրների՝ Ավստրալիայի, Բրազիլիայի, Կանադայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Ճապոնիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի լավագույն համալսարանների գործարարության եւ ինժեներական ֆակուլտետների ուսանողների կարծիքների վրա: Աշխարհի ամենագրավիչ գործատուների վարկանշային աղյուսակում հայտնվելու համար կազմակերպությունը 12 երկրներից առնվազն 6-ում «Յունիվերսումի կատարյալ գործատու» անվանակարգում պետք է արժանանա հարցվողների 90%-ի վստահությանը: Արդյունքները, այնուհետեւ, հաշվարկվում են՝ հիմնվելով յուրաքանչյուր երկրի տնտեսության ՀՆԱ-ի վրա: Tweet Դիտում՝ 14866