ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել Ազգային ժողովի նախագահին հուլիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:Ինչպես տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա արտահերթ նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացումը: «Ցանկանում եմ հիշեցնել, որ այս համաձայնագիրը վերաբերում է միայն ռազմատեխնիկական համագործակցությանը»,- ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Tweet Դիտում՝ 2711