Ավտոապահովագրողների բյուրոն հինգ տարեկան է

29.06.2015 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ն այսօր ամփոփել է իր 5-ամյա գործունեությունը՝ ներկայացնելով ձեռքբերումներն ու հետագա ծրագրերը:

«Ձեւավորել ենք ԱՊՊԱ համակարգը կարգավորող իրավական բազա, բուժօգնության արագ եւ արդյունավետ կարգավորման համար ներդրել ենք կանխավճարային համակարգ, ճանապարհային ոստիկանության տեղեկատվական բազայի սինխրոնիզացման արդյունքում ԱՊՊԱ տվալները համակարգող տեղեկատվական համակարգ եւ այլն»,- ասել է «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Նազարյանը:  

Նա նշել է, որ հինգ տարիների ընթացքում բազմաթիվ գործընթացներ են ստանդարտացվել, ինչը թույլ է տալիս արդյունավետ վերահսկել համակարգը եւ սպառողի համար դառնալ ավելի հասկանալի:

«Այսօր արդեն պատահարի գրանցման, ինչպես նաեւ պայմանագրերի կնքման էլեկտրոնային միասնական համակարգեր ունենք, որոնք նպաստում են, որ ավելի կանխատեսելի դառնանք վարորդների համար: Քայլեր ենք ձեռնարկում նաեւ Green Card համակարգին անդամակցության ուղղությամբ՝ ընթացքում հաշվի առնելով նաեւ մեր երկրի առանձնահատկությունները եւ պահանջները»,- ասել է Արտյոմ Նազարյանը:  

Նա հավելել է, որ բյուրոն քննարկում է ուղիղ հատուցման ինստիտուտի ներդրման հնարավորությունը եւ դրա շրջանակում ապահովագրական ընկերությունների նկատմամբ վստահության ամրապնդման հնարավորությունները:

Նշենք, որ 2015թ. մայիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 433 935, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 1593-ով: Հունվար-մայիս ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 3.5 մլրդ դրամ:

Դիտում՝ 3078
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW