Հայբիզնեսբանկն աջակցել է «Ջազը Հայաստանում» գրքի ստեղծմանը

19.06.2015 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արվեստի վաստակավոր գործիչ, թմբկահար, ջազմեն Արմեն Թութունջյանը՝ Չիկոն, հունիսի 17-ին Retro Music Club ակումբում ներկայացրել է իր հեղինակած Джаз в Армении («Ջազը Հայաստանում») գիրքը, որի ստեղծման գործում իր ներդրումն է ունեցել նաեւ Հայբիզնեսբանկը:

Արմեն Թութունջյանը կիսվել է գրքի ստեղծման նախապատմությամբ, կարճամետրաժ ֆիլմի տեսքով ներկայացրել գրքի բովանդակությունը եւ անվանապես իր շնորհակալությունը հայտնել բոլոր աջակիցներին, այդ թվում՝ Հայբիզնեսբանկին, որն իր կողքին է եղել սկսած գործն ավարտին հասցնելու համար:

«Անտարես» հրատարակչության տպագրած ռուսալեզու գիրքն ունի ուսուցողական, ճանաչողական, տեղեկատվական ձեւաչափ: Նրանում ներկայացված է ինչպես ջազի ծագման ու զարգացման պատմությունը, այնպես էլ հայկական ջազը՝ իր յուրահատկություններով եւ 57 հայտնի հայ երաժիշտների ստեղծագործական դիմանկարներով:

400 օրինակ տպաքանակով լույս տեսած, 11 գլուխներից բաղկացած գիրքն ունի նաեւ գիտական արժեք. Արմեն Թութունջյանը 2013թ. «Ջազը Հայաստանում» գրքի հիման վրա պաշտպանել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցման համանուն թեմայով իր ատենախոսությունը:

Դիտում՝ 4506
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW