Մշակվում է ՀՀ-ԵՄ տնտեսական գործակցության ապագա ձեւաչափը

16.06.2015 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպական Միության հետ համագործակցության նոր փաթեթ է նախապատրաստվում, եւ մինչեւ տարեվերջ կսկսվեն ՀՀ-ԵՄ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ապագա ձեւաչափի եւ նոր իրավական փաստաթղթի ուղղությամբ պաշտոնական բանակցությունները:

Այս մասին նախօրեին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ Երեւանում Լիտվայի գործարարների պատվիրակության հետ հանդիպմանը:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանն անդամակցել է Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամին` E5P: Արդեն իսկ մեկնարկել են ԵՄ COSME (ՓՄՁ ոլորտ) ծրագրին Հայաստանի անդամակցությանն ուղղված աշխատանքները, եւ քննարկման փուլում են Horizont-2020 (գիտության, կրթության եւ ինովացիոն ոլորտ) ծրագրին Հայաստանի անդամակցության հնարավորությունները:

Արեւելյան Եվրոպայի գործընկերության եւ ներդրումների ասոցիացիայի նախագահ Յուրիուս Ռոդեվիչուսը կարծիք է հայտնել, որ կարելի է քննարկել համագործակցության հնարավորությունները COSME եւ Horizont-2020 ծրագրերի շրջանակում:

Յուրիուս Ռոդեվիչուսը տեղեկացրել է, որ լիտվացի գործարարները Հայաստան են ժամանել Երեւանում թվով երրորդ հայ-լիտվական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: Նա հետաքրքրություն է հայտնել ԵՄ Արեւելյան Գործընկերության շրջանակում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Դիտում՝ 2816

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW