HSBC Holdings ֆինանսական հոլդինգը մտադիր է հազարավոր աշխատատեղեր կրճատել ամբողջ աշխարհի իր տարբեր մասնաճյուղերում:Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:Ակնկալվող կրճատումների մասին հայտարարությունը պետք է անի հոլդինգի գլխավոր գործադիր տնօրեն Ստյուարտ Գուլիվերը հունիսի 9-ին՝ ներդրողներին ներկայացվելիք պրեզենտացիայի ընթացքում:Չի բացառվում, որ կկրճատվի 10 հազ-ից մինչեւ 20 հազ. աշխատակից: Վերջնական որոշումը HSBC-ի մենեջմենտը կընդունի ավելի ուշ, որի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթ:Ավելի վաղ հաղորդվել էր, որ HSBC-ն դիտարկում է մինչեւ 2015թ. վերջ կենտրոնակայանը Մեծ Բրիտանիայից տեղափոխելու հնարավորությունը:Այս քայլի պատճառ կարող է հանդիսանալ Մեծ Բրիտանիայում հարկային բեռի ավելացումը, այն դեպքում, երբ HSBC-ի գործարքների մեծ մասը բաժին է ընկնում այլ երկրների: Tweet Դիտում՝ 9531