ԿԲ. Ֆինանսական համակարգը կայուն ու կառավարելի է

26.05.2015 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանն այսօր ասել է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, ռիսկերը՝ կառավարելի:

Այս մասին ԿԲ ներկայացուցիչն ասել է լրագրողների հետ հանդիպմանը՝ նշելով, որ 2014թ. Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել կայուն աճի միտումներ՝ միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:

«Անցած տարվա ընթացքում պահպանվել եւ ՀՀ տնտեսության ու ֆինանսական կայունության վրա ազդել են հիմնականում արտաքին ռիսկերը, նկատվել է դրանց ազդեցության աճ: Մասնավորապես՝ միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների, ՀՀ-ից արտահանվող հիմնական ապրանքների նկատմամբ պահանջարկի եւ տրանսֆերտների նվազումը նպաստել է ներքին տնտեսական աճի դանդաղմանը»,- ասել է նա:

Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ տնտեսական աճի տեմպի ցածր մակարդակը պայմանավորված է եղել շինարարության անկմամբ, արդյունաբերության ճյուղի աճի բացակայությամբ եւ տնտեսության այլ ճյուղերում աճի տեմպի դանդաղմամբ:

ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ 2014թ. արձանագրվել է չաշխատող վարկերի տեսակարար կշռի աճ:

«2014թ. անվանական ՀՆԱ-ի աճի նկատմամբ բանկային համակարգի հիմնական հաշվեկշիռային ցուցանիշներն աճել են առաջանցիկ տեմպով, ինչի արդյունքում արձանագրվել է բանկային համակարգի միջնորդության աճ»,- հավելել է նա:

Անդրանիկ Գրիգորյանի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ ֆինանսական համակարգում առկա ռիսկերն աճի միտում են դրսեւորել, սակայն դրանք կառավարելի են, իսկ ֆինանսական համակարգը, իրականացված սթրես-թեստերի արդյունքներով, շարունակում է մնալ բավական իրացվելի եւ կապիտալացված՝ ցնցումներին դիմակայելու եւ տարբեր շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կանխելու համար:

Դիտում՝ 3954
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW