ՀՀ վարչապետը հանձնարարել է պարզեցնել եկամտահարկից հիփոթեքային վարկի վճարման մեխանիզմը

21.05.2015 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության բարձրացրած հարցադրումները՝ կապված «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխության հետ, որը հիփոթեքի սպասարկման տոկոսների վճարումը նախատեսում է եկամտահարկից:

Վարչապետը կառավարության նիստին ասել է, որ «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությամբ գործադիրը երկու կարեւոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին, որպեսզի նրանք մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերեն եւ նպաստել շինարարության ոլորտի ակտիվացմանը:

Հովիկ Աբրահամյանը ցանկություն է հայտնել, որ հնարավորինս շատ մարդ օգտվի այս արտոնությունից:

Կառավարության ղեկավարը հավելել է, որ ներկայում քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ գործընթացը բավական բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորությունից օգտվողների համար:

Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությունների համաձայն, բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար ստացված հիպոթեքային վարկի սպասարկման տոկոսները, ըստ էության, վճարում է պետությունը:

Դիտում՝ 3916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW