ԵՄ-ն կշարունակի խթանել բիզնեսն Արեւելյան գործընկեր երկրներում

21.05.2015 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպական Միությունը կշարունակի աջակցել Արեւելյան գործընկեր երկրներում գործարարության եւ փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը:

Այս մասին այսօր Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովի բիզնես ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը:

Նա նշել է, որ գործարարության եւ տնտեսական հարաբերությունների խթանումը զինված հակամարտություններից խուսափելու ամենախաղաղ միջոցներից է:

ԵՄ հանձնակատարի խոսքով՝ ԵՄ-ի հետ Ասոցացման եւ Խորը ու համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան նշանակալի աճ են գրանցել արտահանման ծավալներում:

Պատասխանելով Ուկրաինայի եւ Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մտադրության վերաբերյալ հարցին՝ Յոհաննես Հաանն ասել է, որ անդամակցության հայտ ներկայացնելու համար այդ երկու երկրները դեռեւս պետք է ընդունեն եւ իրականացնեն բազմաթիվ բարեփոխումներ:

«Սա գործընթաց է, որի իրականացումից հետո միայն մենք կարող ենք խոսել ապագա քայլերի մասին»,- ասել է Յոհաննես Հաանը:

Մայիսի 21-22-ը Ռիգայում անցկացվում է Արեւելյան գործընկերության գագաթաժողովը, որի գլխավոր թեման ծրագրի վեց անդամ երկրների հետ երկկողմ հարաբերություններն են: Հայաստանը գագաթաժողովում ներկայացնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտում՝ 9429
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW