Երեւանում սկսեց գործել LATEKO BANKA-ի կողմից հիմնադրված Norvik վարկային կազմակերպությունը

29.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 29 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Երեւանում սկսեց գործել Norvik ունիվերսալ վարկային կազմակերպությունը` $500 հազար դոլար կանոնադրական կապիտալով: Norvik-ը հանդիսանում է լատվիա-իսլանդական LATEKO BANKA ԲԸ դուստր կազմակերպությունը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ընկերությամ մամլո ծառայությունից, 2007 թվականից սկսած Norvik-ը նախատեսում է Հայստանում տարեկան $10-20 միլիոն ներդնել, “եւ հեռու ապագայի խնդիր չէ վարկայն ընկերության վերափոխումը բանկի` $5 միլիոն կանոնադրական կապիտալով”:

LATEKO BANKA-ի վարչության նախագահ Անդրեյ Սվիրչենկովի խոսքերով, Հայասատնի շուկան հասունացել է սպառողական վարկավորման ժամանակակից տեխնոլոգիաների, հիփոթեքի, բիզնես-վարկերի ներմուծման եւ սպառողական անկախիկ հաշվարկների (հաշվարկային քարտեր) զարգացման համար:

“Մենք Երեւանում կարող ենք առաջարկել ոչ միայն փորձված տեխնոլոգիաներ եւ բանկային մասսայական ապրանքներ, այլեւ վարկավորման ռիսկերի կառավարման համակարգ: Մենք մանրակրկիտ վերլուծել ենք իրավիճակը եւ կարծում ենք, որ պետությունը ստեղծում է բավականին ծանրակշիռ վարկավորման երաշխիքներ, որոնք թույլ են տալիս ապահովել տրամադրվող փոխառությունների եւ ներդրումների վերադարձը: Մենք պատրաստ ենք բիզնես-կառույցներին առաջարկել նաեւ սինդիկացված վարկերի կազմակերպում, հատկապես` արտադրության, բարձր տեխնոլոգիաների եւ օգտակար հանածոների բնագավառներում: Այդ սինդիկատներում կարող են մասնակցել ինչպես լատվիական եւ եվրոպական բանկեր, այնպես էլ Երեւանում տեղակայված արտասահմանյան բանկերի ներկայացուցչություններ”, - ասել է Անդրեյ Սվիրչենկովը:

LATEKO BANKA-ի փոխնախագահ Վահրամ Քամալյանն ասել է, որ Հայասատանի շուկան բավականին հեռանկարային է` բանկային հատվածի եւ օտարերկրյա ուղիղ ներդրումների զարգացման համար:

“Սովետական Միության շրջանակներում Հայաստանի եւ Լատվիայի ծավալները համադրելի են եղել` թե բնակչության քանակի, թե` համախառն ներքին արդյունքի առումով: Այդ իսկ պատճառով մեր երկրների բանկային աշխատողների շփումները ավանդապես սերտ են եղել, իսկ բանկային հատվածի կազմակերպման գործում կան շատ ընդհանրություններ” , - ասել է Քամալյանը:

LATEKO BANKA-ն 1992 թվականից գործում է լատվիական ու միջազգային ֆինանսական շուկաներում: 2005թվականին The Banker ամսագիրը LATEKO BANKA-ն ճանաչել է իբրեւ Լատվիայի լավագույն բանկ:

Norvik ընկերության գործադիր տնօրենն է Տիգրան Բոստանջյանը, որը մեծ աշխատանքային փորձ ունի Հայաստանի Կենտրոնական Բանկում, մասնավոր եւ միջազգային ֆինանսական ձեռնարկություններում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9968
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW