ՎՏԲ-Հայաստան Բանկի օժանդակությամբ Կոտայքի մարզում մայիսի 15-ին բացվել է «Էկոտոմատո» ընկերության՝ հոլանդական վարդերի աճեցման նոր ջերմոցը: Ընկերության առաջին երկու ջերմոցները կառուցվել են 2011 եւ 2012 թթ., եւ ջերմոցային տնտեսության մակերեսն ընդլայելու նպատակով բացվել է երրորդ ջերմոցը՝ 3 հա մակերեսով, որը նույնպես նախատեսված է վարդերի աճեցման համար:Ջերմոցի հանդիսավոր բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, երկրի բիզնես շրջանակների ներկայացուցիչներ:«ՎՏԲ-Հայաստան Բանկը ջերմոցային տնտեսությունները ֆինանսավորելու լավ փորձ ունի: «Էկոտոմատո» ընկերությունը Հայաստանի` վարդերի աճեցման շուկայում առաջատար է եւ ունի մի շարք առավելություններ, մասնավորապես՝ տնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաներ ներդնելու բնագավառում, եւ մեր համագործակցությունը կրելու է երկարատեւ բնույթ: Վստահ եմ, որ ընկերությունը կանգ չի առնի իր ունեցած ձեռքբերումների վրա եւ կշարունակի ընդլայնել իր գործունեությունը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:«Էկոտոմատո» ՓԲԸ-ի տնօրեն Արսեն Սանդոյանն էլ ասել է, որ թվով երրորդ ջերմոցի բացումը թույլ կտա մի քանի անգամ ավելացնել արտադրանքի ծավալը:«Բանկից ստացված ֆինանսավորումն ուղղվել է ջերմոցի կառուցմանն ու հատուկ սարքավորումների ձեռքբերմանը»,- ասել է նա:«Էկոտոմատո»-ն զբաղվում է վարդերի աճեցմամբ 2011-ից, ընկերության ջերմոցները կառուցված են Dalsem հոլանդական ընկերության հետ համատեղ: Այսօրվա դրությամբ ջերմոցում աճեցվում է հոլանդական վարդերի 15 տեսակ, սակայն ընկերությունը ծրագրում է ընդլայնել տեսականին: Ջերմոցներում կատարվում է բոլոր գործընթացների ավտոմատ կարգավորում, արհեստական լուսավորություն, ներդրված է ոռոգման կաթիլային համակարգ, այսինքն` ապահովված են հոլանդական վարդերի աճեցման համար անհրաժեշտ պայմաններ: «Էկոտոմատո»-ի արտադրանքն իրացվում է Հայաստանում, արտահանվում է Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Նիդեռլանդներ, Շվեդիա: Tweet Դիտում՝ 12641