ՎԶԵԲ-ը կոչ է անում ՀՀ-ին հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար

12.05.2015 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտին ասել է, որ ՀՀ-ն պետք է «խաղի հավասար կանոններ ստեղծի բոլոր տնտեսվարողների համար»:

Այս մասին Սումա Չակրաբարտին ասել է նախօրեին Երեւանում՝ լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը, մենաշնորհի դեմ պայքարին ու տնտեսության դիվեսիֆիկացմանը:

Սումա Չակրաբարտին ասել է, որ ՀՀ իշխանությունների մոտ իրենք բարձրաձայնել են այդ հարցում արվելիք աշխատանքների ուղղությունների մասին:

«Մենք կցանկանայինք տեսնել մի պլան, որն իրականում կուժեղացներ հակամենաշնորհային հանձնաժողովը: Մյուս քայլերը մաքսային եւ հարկային բարեփոխումների միատեսակ իրականացումն է, տարբեր տնտեսվարողների համար խաղի կանոնների հավասարեցումը: Մենաշնորհացված տնտեսությունը վերջնական սպառողի համար հարմար չէ»,- ասել է Սումա Չակրաբարտին:

ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսն էլ նշել է, որ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման հարցում առաջընթաց է նկատում:

«Դա քայլ առ քայլ արվող աշխատանք է: Էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումը, տեսչական ստուգումների համակարգի ներդրումը դրական քայլեր են: Կարեւոր փոփոխությունը, որ կատարվել է, տնտեսության ֆինանսավորումն է բանկային համակագի կողմից. բանկերը 9% վարկավորումից հասել են 50%-ի: Սա հնարավորություն է ընձեռել ձեռնարկություններին օգտվել ֆինանսական հնարավորություններից ու զարգացում ունենալ»,- ասել է Մարկ Դեյվիսը:

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության վերաբերյալ կանխատեսումներին, ապա, ըստ ՎԶԵԲ ներկայացուցիչների, դրանք մեծապես պայմանավորված են Ռուսաստանի տնտեսական իրավիճակով: ՀՀ տնտեսության վերաբերյալ վերջնական կանխատեսումը կհրապարակվի մայիսի 13-ին:
 
«ՎԶԵԲ-ի համար հարցը հետեւայլն է՝ մենք կարո՞ղ ենք ավելացնել մեր ներդրումները, քանի որ Հայաստանում դրա կարիքը կա: Երբ տնտեսություններն անկում են ապրում, միջազգային կառույցների աջակցության անհրաժեշտություն է առաջանում: Սակայն եթե Հայաստանի տնտեսությունը լավ ցուցանիշներ արձանագրի, այդ անհրաժեշտությունը չի վերանա, քանի որ կարիք կլինի նաեւ ընդհանուր տնտեսության վիճակը բարելավել»,- ասել է Սումա Չակրաբարտին:

Դիտում՝ 2554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW