ՀՀ-ն կմասնակցի «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին

30.04.2015 | 14:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել, որի համաձայն՝ Հայաստանը կմասնակցի «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին:

Այս ցուցահանդեսում Հայաստանի մասնակցության աշխատանքների համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ մասնակցության ազգային օպերատոր՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը:

Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ ցուցահանդեսը կրում է «Ապագայի էներգիա» խորագիրը:

«Միջոցառման շրջանակում կցուցադրվեն մարդկության լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման մեջ: Ավելի քան 20 երկիր արդեն իսկ հաստատել են ցուցահանդեսին իրենց մասնակցությունը»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
 

Դիտում՝ 3132
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW