Հայտնի են ՀՊՏՀ ուսանողական գիտաժողովի մրցանակակիրները

29.04.2015 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր ամփոփվել են «ՀՀ կապիտալի շուկան. արդի հիմնախնդիրները եւ զարգացման հեռանկարները» խորագրով ուսանողական երկօրյա գիտաժողովի արդյունքները:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՊՏՀ-ն եւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն:

Ինչպես հաղորդել են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գլխավոր մրցանակին արժանացել է Արժեթղթերի շուկային վերլուծություն և կառավարում մասնագիտության առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Հովհաննիսյանը՝ ստանալով պլանշետ:

2-րդ տեղը զբաղեցրել է նույն մասնագիտության առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Սեդա Սարդարյանը: Նա որպես նվեր ստացել է էլեկտրոնային ընթերցիչ (E-reader):

Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել է 3-րդ կուրսի ուսանողուհի Նարինե Հարությունյանը՝ որպես նվեր ստանալով 6 ամիս անվճար օգտագործման ժամկետով ինտերնետ մոդեմ:

Գիտաժողովին մասնակցած ուսանողները վկայականներ են ստացել համալսարանի ռեկտորի կողմից:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը կարեւորել է գործատուների հետ համատեղ իրականացվող նախագծերը եւ հույս հայտնել, որ դրանք շարունակական կլինեն:

Դիտում՝ 5345
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW