ՀՀ-ն Չինաստանի համար՝ «զբոսաշրջային երաշխավորված երկիր»

22.04.2015 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Չինաստանը Հայաստանին զբոսաշրջության երաշխավորված երկրի կարգավիճակ է տվել:

Չինաստանի զբոսաշրջիկների՝ դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպումն ապահովելու մասին նախագիծը ՀՀ կառավարությունը հաստատել է այսօրվա նիստում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանի փոխանցմամբ` նախագիծը բխում է 2014թ. հուլիսի 15-ին Պեկինում ստորագրված «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջեւ Չինաստանի զբոսաշրջիկների` դեպի Հայաստան խմբային ճանապարհորդությունը դյուրացնելու մասին» փոխըմբռնման հուշագրից:

ՀՀ էկոնոմիկայի եւ արտաքին գործերի նախարարություններին գործադիրը հանձնարարել է ապահովել հուշագրի պատշաճ իրականացումը:

Դիտում՝ 5215

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW