ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ MasterCard միջազգային վճարային համակարգն ամփոփել են «Ղեկին ՎՏԲ-ի հետ» ակցիան, որին մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի Cirrus/Maestro, MasterCard Standard եւ Gold MasterCard պրեմիում դասի քարտապանները:Գլխավոր մրցանակին՝ Renault Logan ավտոմեքենային, արժանացել է ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ Անահիտ Հարությունյանը: Դեպի Շրի Լանկա 2 անձի համար ուղեգիրը շահել է Լիլիա Դավթյանը, իսկ 500 հազ. դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման հավաստագիրը՝ Գայանե Բադալյանը: «Ուրախ ենք հաճախորդներին տրամադրել նոր հնարավորություններ ու հարմարավետություն՝ բանկային ծառայություններից օգտվելիս, ինչպես նաեւ նրա համար, որ անցկացրինք եւս մեկ հետաքրքիր արշավ MasterCard-ի հետ: Ակցիան ուղղված էր անկանխիկ վճարումների ծավալի ավելացմանը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ MasterCard քարտերի շրջանառությունը զգալիոներն աճել է: Իսկ դա, իր հերթին, նպաստում է սպառողների՝ ֆինանսական մշակույթի եւ Հայաստանի անկանխիկ վճարումների շուկայի զարգացմանը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:«ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ մեր ակցիան ուղղված է անկանխիկ վճարումների մասսայականացմանը, եւ եւս մեկ քայլ է՝ դեպի անկանխիկի աշխարհ: Քարտով վճարելն արագ է, հարմար ու ապահով: Եվ ես ուրախ եմ, որ մեր հարգելի գործընկերոջ հետ քարտապաններին հնարավորություն ենք տվել շահելու հրաշալի նվերներ՝ պարզապես քարտով վճարելով գնումներ դիմաց»,- ասել է Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում MasterCard-ի կառավարիչ տնօրեն Ալեքսանդր Դունաեւը:Ըստ ակցիայի պայմանների՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում կատարած ամեն 1000 դրամի գործարքի դիմաց հաճախորդները կուտակել են 2 բոնուսային միավոր, իսկ ՀՀ տարածքում եւ արտասահմանում առեւտրի եւ սպասարկման այլ կետերում կատարած նույն գումարի գործարքի դիմաց՝ 1 բոնուսային միավոր: Ակցիայի ամփոփմանը ամենաշատ միավորներ հավաքած 100 հաճախորդները մասնակցել են նվերների խաղարկությանը: Քարտի միջոցով Հայաստանի տարածքում կամ արտասահմանում վճարելով ցանկացած գումարի ապրանքի կամ ծառայության դիմաց, ինչպես նաեւ համացանցի միջոցով գնումներ կատարելիս՝ քարտապանները կարող էին մասնակցել 3 արժեքավոր նվերների խաղարկությանը:Մարքետինգային արշավն անցկացվել է 2014թ. դեկտեմբերի 15-ից մինչեւ 2015թ. մարտի 15-ը: Tweet Դիտում՝ 10253