«Կամուրջ» ՈՒՎԿ-ն ներդրել է «Հասանելի+» վարկատեսակը

10.04.2015 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը ներդրել է նոր՝ «Հասանելի+» բնակարանային պայմանների բարելավման վարկատեսակը:

Ընկերությունում նշել են, որ վարկատեսակը կտրամադրվի մատչելի տոկոսադրույքով, մինչեւ $6000-ի չափով, առանց գրավադրման:

«Հաշվի առնելով շուկայի պահանջարկը, մենք ներդրել ենք նոր` «Հասանելի+» վարկատեսակը, որը հնարավորություն է տալիս հաճախորդներին ստանալ մինչեւ $6000-ի վարկ՝ առանց ամսական սպասարկման վճարի, առանց գրավադրման, 15,5% տոկոսադրույքով: «Հասանելի+» նորաստեղծ վարկատեսակը, ինչպես «Կամուրջ»-ի կողմից տրամադրվող մի շարք վարկատեսակներ, եւս առանձնանում է իր ճկուն ժամանակացույցով. վարկատեսակի տեւողությունը մինչեւ 36 ամիս է, որից մինչեւ 18 ամիսը կարող է լինել դադարի ժամկետ, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին մայր գումարի մարումները կատարել անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված իրենց պահանջներին»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:

Նա տեղեկացրել է, որ սահմանամերձ համայնքներում «Կամուրջ»-ի գրեթե բոլոր վարկատեսակները, այդ թվում՝ «Հասանելի+» վարկատեսակը, տրամադրվում են արտոնյալ պայմաններով:

«Կարծում եմ, այս վարկատեսակը եւս մեծ պահանջարկ կունենա հաճախորդների շրջանում, քանի որ առավելագույնս հաշվի է առնում նրանց պահանջմունքները»,- հավելել է Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 11253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW