Արդշինբանկում ս.թ. ապրիլի 3-ից գործում է դրամական փոխանցումների 2 նոր համակարգ՝ Best եւ ConversTransfer:Համակարգերը գործում են բանկի՝ ՀՀ եւ ԼՂՀ տարածքում գտնվող 56 սպասարկման կետերում:Best եւ ConversTransfer համակարգերով հնարավոր է ԱՊՀ երկրներ ուղարկել եւ ստանալ փոխանցումներ դոլարով, եվրոյով եւ ռուբլով: Best-ի հետ ձեռքբերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ ռուսական ООО «Объединенный Национальный Банк»-ից հնարավոր է Արդշինբանկ ուղարկել փոխանցումներ 0% սակագնով: «Նոր համակարգերի սպասարկումը եւ արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունն ուղղված են ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելուն եւ նրանց` ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Համակարգերով ուղարկված փոխանցում ստացողը գումարը ստանալիս որեւէ միջնորդավճար չի վճարում եւ հնարավորություն ունի ստանալ գումարն ուղարկելուց անմիջապես հետո:«Best եւ ConversTransfer համակարգերը ներդնելով` Արդշինբանկը մեկ վայրում է հավաքում բոլոր առաջատար համակարգերին՝ սպասարկելով 9 համակարգ միասին` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria, Best եւ ConversTransfer, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ եւ սպասարկման կետերի լայն աշխարհագրություն»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 20581