Պարզեցվում է ԱԱՀ հաշվանցման ընթացակարգը

09.04.2015 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է պարզեցված ընթացակարգ սահմանել ֆիզիկական անձանց ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հաշվանցման համար:

Այդ նպատակով գործադիրը հավանության է արժանացրել «Ֆիզիկական անձի իրականացրած գործարքների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկները ներկայացնելու, գումարների վճարման կարգը եւ ժամկետները սահմանելու մասին» 2009թ. կառավարության որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը:

ՀՀ ֆինանսների եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ հավանության արժանացած նոր նախագիծը կարեւորվում է՝ հաշվի առնելով 2015թ. հունվարի 1-ից գործող ԱԱՀ մասին նոր օրենքը, ԵՏՄ անդամակցությունը եւ հարկային հաշիվների դուրս գրման կարգի հետ կապված փոփոխությունները:

Դիտում՝ 3267

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW