ԱՄՀ-ն «վաղաժամ չի համարում» եվրապարտատոմսերի թողարկումը

08.04.2015 | 18:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը «վաղաժամ չի համարում» ՀՀ-ի կողմից $500 մլն-ի եվրապարտատոմսերի թողարկումը:

«Ժամկետները լավ էին ընտրված: ՀՀ ֆինանսների նախարարությունը գումարի որոշ մասն օգտագործեց 2013թ. սեպտեմբերին թողարկած եվրապարտատոմսերի մի մասը հետ գնելու համար, որով երկրի պարտքի մակարդակն ապագայի համար մի փոքր բարելավվեց: Այս պահին մարման ենթակա է $500 մլն-ը՝ մինչեւ 2020թ., եւս $500 մլն՝ մինչեւ 2025թ.: Իհարկե, տոկոսադրույքները կարող էին ավելի ցածր լինել, սակայն, ընդհանուր առմամբ, շեղված չէին իրականությունից»,- այսօր Երեւանում ասել է նա:

Նա հավելել է, որ այնուամենայնիվ, միջազգային պահուստներ վաճառելը հնարավոր է՝ թուլացնի Հայաստանի դիրքերը:

«Երկրի հաշվեկշիռը եւ ցուցանիշները վերլուծող անձինք կարող են տեսնել, որ որոշակի ցնցում է տեղի ունեցել, որն ազդել է երկրի վրա, եւ որը մեղմելու համար, այո, նպատակահարմար էր այդ պահուստները ծախսելը: Հաշվի առնելով Հայաստանում տնտեսության դոլարայնության բարձր մակարդակը, մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որ այլ երկրների համեմատ Հայաստանի միջազգային պահուստներն ավելի շատ լինեն»,- ասել է նա:

Դիտում՝ 3024
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW