“Սիլ կոնցեռնի” կողմից “ՎՏԲ-Արմենիա” բանկի 30 տոկոս բաժնետոմսերի գնման վերաբերյալ բանակցությունները կտեւեն առնվազն եւս 15 օր
11.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 11 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.“Սիլ կոնցեռնի” կողմից “ՎՏԲ-Արմենիա” բանկի 30 տոկոս բաժնետոմսերի գնման վերաբերյալ բանակցությունները ներկայումս ընթացքի մեջ են:
Այդ մասնի ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է “Սիլ կոնցեռնի” հիմնադիր, Ազգային Ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Նրա խոսքերով, բանակցությունները կընթանան առնվազն 15 օր: Ներկայումս կատարվում է փաստաթղթերի ուսումասիրություն, տեղեկացրել է Խաչատուր Սուքիասյանը:
“Միկա լիմիթեդ” ընկերության նախագահ Միխաիլ Բաղդասարովը օգոստոսի 31-ին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին ասել էր, որ եթե ռուսական “Վնեշտորգբանկը“, որին ուղարկվել է բաժնետոմսերի 30%-ի վաճառքի մասին պաշտոնական ծանուցումը, հրաժարվի փաթեթը գնելուց, ապա այն կվաճառվի երրորդ անձին: “Այն հայտնի հայկական կազմակերպություն է, որը բանկային համակարգում լուրջ փորձ ունի”,- ասել էր Միխայիլ Բաղդասարովը:
“Սիլ կոնցեռնը” “Հայէկոնոմբանկի” 50.6 % բաժնետոմսերի սեփականատերն է:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: