Վարչական վարույթ՝ «Մարաթուկ» տուրիստական ընկերության նկատմամբ

07.04.2015 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վարչական վարույթ է հարուցել «Մարաթուկ» տուրիստական ընկերության նկատմամբ:
 
Որոշումն ընդունել է այսօրվա նիստում:

Հանձնաժողովը վկայակոչել է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ ընկերությունը տարիներ շարունակ չարտերային թռիչքներ է իրականացնում Երեւան-Հունաստանի Կրետե կղզի ուղղությամբ եւ այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք:

Ըստ հրապարակումների՝ «Մարաթուկ»-ը, չարաշահելով իր դիրքը, նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների համար ստեղծում է մուտքի խոչընդոտներ:

Ընկերությունը մեղադրվել է նաեւ սպառողներին մոլորեցնելու, մասնավորապես՝ գովազդային բուկլետներում ոչ ճիշտ տեղեկատվություն նշելու եւ դրանք տարածելու մեջ:

Վարչական վարույթը հարուցվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման, այդ թվում` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման, անբարեխիղճ մրցակցության դրսեւորման համար:

Դիտում՝ 3795

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW