Անելիք Բանկի 25-ամյակի միջոցառումները մեկնարկել են ծառատունկով

07.04.2015 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկն իր 25-ամյակին նվիրված միջոցառումները սկսել է ծառատունկով, որի շրջանակում Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարակից տարածքում տնկվել է 250 պտղատու ծառ:

«Արդեն քառորդ դար է, ինչ Անելիք Բանկը գործունեություն է ծավալում հայաստանյան բանկային համակարգում: Մեր բանկի համար հոբելյանական այս տարում նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք միավորված են մեկ միասնական` «25 տարի` պարզ եւ բարի» գաղափարի շուրջ»,- ասել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ծառատունկից բացի նախատեսվում է բարեկարգել բակային տարածքներ ՀՀ տարբեր քաղաքներում, ինչպես նաեւ իրականացնել ուսանողների աջակցության ծրագրեր:

«Ցանկանում եմ նշել, որ Անելիք Բանկը մշտապես առաջնորդվել է սոցիալական պատասխանատվության սկզբունքով` իրականացնելով մասնաճյուղերի հարակից տարածքների ծառապատման եւ բարեկարգման աշխատանքներ: Այդ առիթներով տարբեր համայնքների վարչական շրջանների ղեկավարների կողմից Անելիք Բանկն արժանացել է վկայականների եւ շնորհակալագրերի։ Առաջ չանցնելով ասեմ, որ 2015-ը բանկի հաճախորդների համար լինելու է անակնկալներով լի տարի, որում մեր հաճախորդները կհամոզվեն ողջ տարվա ընթացքում»,- հավելել է Աստղիկ Մարտիրոսյանը:

Ծառատունկին մասնակցել են բանկի ղեկավարները՝ վարչության անդամներ, առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, բանկի այլ աշխատակիցներ։

Դիտում՝ 3050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW