Ամփոփվել է ֆիննախի 2014թ. գործունեությունը

31.03.2015 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ամփոփվել են ֆինանսների նախարարության 2014թ. գործունեության արդյունքները:

Եկամուտներ

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ անցած տարի սահուն եւ առանց խնդիրների կատարվել է պետական բյուջեի ծախսային մասը: Դրամավարկային քաղաքականությունը տարվա ընթացքում ուղղված է եղել դրամավարկային պայմանների թուլացմանը՝ նպաստելով համախառն պահանջարկի ընդլայնմանը եւ գնաճի ցածր տեմպի վերականգնմանը:
 
2014թ. բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների) կազմել են 1,137 տրլն մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով` 6.6%-ով: 2014թ. հավաքագրվել է 1,064 տրլն դրամ եկամուտ, որից հարկային եկամուտները կազմել են շուրջ 700 մլրդ դրամ:

Ծախսեր

2014թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների) կազմել են 1,168 տրլն դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 14%-ով: Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի) 2014թ. արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 0.7%-ը` նախորդ տարվա 1% հավելուրդի դիմաց:

Լրացուցիչ մուտքեր

Տնտեսության տարբեր ոլորտներում գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովման ու ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով հարկ վճարողների մոտ արձանագրվել են շրջանառությունների, գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման դեպքեր: Ընդհանուր առմամբ, 2014թ. 2-րդ կիսամյակում իրականացրած աշխատանքների եւ ստվերի կրճատման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել լրացուցիչ 16 մլրդ դրամ:

Վարչական ակտեր

Օպերատիվ հետախուզական գործունեության ուղղությամբ 2014թ. ընթացքում իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 711 ստուգում եւ հայտնաբերվել բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 12.8 մլրդ դրամ: Հայտնաբերվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու 346 դեպք, կազմվել 107.2 մլն դրամի վարչական ակտ:

Ֆինանսների նախարարության 2014թ. գործունեության մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել այստեղ:

Դիտում՝ 2437
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW