Կլոր սեղան ԱԺ-ում՝ «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» թեմայով

31.03.2015 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Ազգային ժողովում մասնակցել է «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացմանը:

«ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) դիտարկում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված եւ առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացման ձեւաչափ: Գործնական առումով, ԵՏՄ-ին միանալով՝ Հայաստանի տնտեսությունը դառնում է ավելի քան 170-միլիոնանոց շուկայի մաս, ինչը ներդրումների եւ խոշոր երկարաժամկետ նախագծերի իրականացման համար մեր երկիրը դարձնում է առավել գրավիչ»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ երկրների միջեւ ապրանքների փոխադարձ առեւտրում չեն իրականացվում մաքսային ձեւակերպումներ, ինչի արդյունքում կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների համար ֆինանսական ծախսերը եւ ժամկետները:

«Հայաստանը պատրաստակամ է համակարգային եւ ենթակառուցվածքային բարեփոխումների ընթացքում կուտակած իր փորձը ներդնել ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր գերխնդիրն է արդարացնել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ժողովուրդների ակնկալիքները եւ շոշափելիորեն բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը»,- հավելել է վարչապետը:

Դիտում՝ 2234

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW