ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի աջակցությամբ ս.թ. ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում բացվելու է «Հայաստան.1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ժամանակավոր ցուցահանդես, որը գործելու է մինչեւ հուլիսի 4-ը:Ինչպես տեղեկացնում է բանկի մամուլի ծառայությունը, այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհակալություն է հայտնել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ին ՝ ցուցադրությանն աջակցելու եւ դրան առնչվող 4 գրքերի թարգմանության եւ տպագրական աշխատանքները ֆինանսավորելու համար:Նա տեղեկացրել է նաեւ, որ Փարիզի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացվելու է նաեւ Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն: Հավաքածուում ընդգրկված են 1918թ. Կալիֆոռնիայում Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համար ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները եւ բացառիկ այլ նմուշներ:Անդրադառնալով աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսներին՝ Հայկ Դեմոյանն ասել է, որ առաջիկայում, բացի Փարիզից, մեծածավալ ցուցադրություն է բացվելու նաեւ Մեխիկոյում եւ Կալիֆոռնիայում: Այս ամենին կնախորդի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության բացումը, որը տեղի կունենա ապրիլի 24-ին: «2500 քմ տարածքով ցուցասրահն արդեն լիովին պատրաստ է, իսկ ցուցադրության համար պատրաստվել է մի քանի հազար փաստաթուղթ, որոնք հավաքվել են 7 տարվա ընթացքում։ Նրանց մի մասը կցուցադրվի օրիգինալ տարբերակով, իսկ մյուսը՝ էլեկտրոնային»,- ասել է Հայկ Դեմոյանը։ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի մարքեթինգի վարչության պետ Հարություն Պողոսյանն իր հերթին ասել է, որ դեռ նախորդ տարվա վերջին, տեղեկանալով ցուցադրության մասին, բանկը որոշել է իր ներդրումն ունենալ միջոցառումների եւ տարբեր տեսակի քարոզչական նախագծերի իրականացմանը:«Օգտվելով այն հանգամանքից, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի խոշորագույն բաժնետեր է հանդիսանում ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» բանկային խումբը՝ մենք նաեւ փորձելու ենք այդ հսկայածավալ կառույցի աշխատակիցների շրջանում տարածել ցուցադրության շրջանակում տեղ գտած ինֆորմացիան եւ ոչ միայն»,- ընդգծել է Հարություն Պողոսյանը: Tweet Դիտում՝ 2961