Հայրենականի վետերանների պատվովճարի չափը կրկնապատկվել է

26.03.2015 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Մայիսի 1-ից Հայրենական մեծ պատերազմի վետերանները 25 հազ. դրամի փոխարեն կստանան 50 հազ. դրամ ամենամսյա պատվովճար:

Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի շեմին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն առաջարկել է պատվովճարը 25 հազ-ից  դարձնել 40 հազ. դրամ: Գործադիրի ղեկավարը, սակայն, առաջարկել է կրկնապատկել գումարը՝ դարձնելով 50 հազ. դրամ եւ խոստացել քննարկել հետագայում այն եւս կրկնապատկելու հարցը:

Արտեմ Ասատրյանը նշել է, որ ներկայում Հայաստանում 1100 վետերան ստանում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճար: Նախարարի փոխանցմամբ՝ պատվովճարի  հավելումը նախատեսվում է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեով սոցիալական պաշտպանության համակարգին հատկացված չափաքանակների շրջանակում՝ ներքին խնայողությունների հաշվին:

Դիտում՝ 2679

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW