Յուրի Գուսեւ. Վարկավորման շուկայում վիճակը կկայունանա մինչեւ աշուն

25.03.2015 | 16:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պրոդուկտների պահանջարկը «շարունակում է բարձր մնալ», ընդ որում՝ ինչպես մանրածախ հատվածի, այնպես էլ բիզնեսի վարկավորման մասով:

Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը՝ պատասխանելով Banks.am-ի հարցին:

«Իհարկե, տնտեսական վիճակից հնարավոր չէ փախչել, եւ մենք ստիպված ենք փոխել մեր վարկային քաղաքականությունը՝ դեպի կոշտացում: Եթե համեմատենք իրավիճակը մեկ-երկու տարի առաջվա հետ, ապա օբյեկտիվորեն երեւում է, որ այժմ ավելի բարդ է վարկ ստանալը: Այսօր անհրաժեշտ է, որ վարկային պատմությունն ու վճարունակությունն ավելի լավը լինեն: Դա անհրաժեշտ միջոց է, որը, վստահ եմ, երկարատեւ բնույթ չի կրի»,- ասել է Յուրի Գուսեւը:

Խոսելով վարկային պրոդուկտների սակագների մասին՝ նա նշել է, որ գլխավոր խնդիրը պրոդուկտի վերջնական գինը հաճախորդների համար անփոփոխ պահելն է եւ ձգտել «սառեցնել» սակագները՝ հաճախորդներին այս բարդ ժամանակաշրջանում աջակցելու նպատակով:  

«Միաժամանակ, մենք համոզված ենք, որ այս ժամանակաշրջանը կարճատեւ կլինի: Մեր գնահատականներով, ինչպես նաեւ դատելով Հայաստանի կառավարության եւ Կենտրոնական բանկի գործողություններից, լիարժեք զգացողություն կա, որ մինչեւ աշուն իրավիճակը կկայունանա, եւ տարեվերջին մենք կվերադառնանք ավելի հանդարտ տնտեսական վիճակի՝ մեր հաճախորդներին տրամադրելով բանկային պրոդուկտների լիարժեք հասանելիություն»,- ասել է Յուրի Գուսեւը՝ պատասխանելով Banks.am-ի հարցին:

Բացի այդ, նա հերքել է շրջանառվող լուրերը այն մասին, որ բանկում զանգվածային կրճատումներ են տեղի ունենում: «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 8569
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW