Հիմնանորոգվել է Դիլիջանի դպրոց տանող ավտոճանապարհը

18.03.2015 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հիմնանորոգվել է Մ8, Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (40-42-րդ կմ), որը դեպի Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ճանապարհն է:

Հիմնանորոգումը կատարվել է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում նշել են, որ կապալի պայմանագրային արժեքը 152.990.765 դրամ է:

«Ճանապարհի որոշ հատվածներում բազալտե եզրաքարերը քանդված էին, անձրեւաընդունիչների կափարիչները բացակայում էին, ասֆալտբետոնե պատվածքը գտնվում էր ոչ բավարար վիճակում: Երթեւեկելի մասի վրա առաջացած ճաքերն ու փոսերը դժվարանցանելի էին դարձրել տրանսպորտային միջոցների անցուդարձը տվյալ ճանապարհահատվածում»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Աշխատանքներն իրականացրել են «Խաչհար» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները՝  տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով:

Շինաշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:

Դիտում՝ 1770
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW