2014թ. «Սփյուռ»-ում ամենաշատ հարցված բանկը Արդշինբանկն է

16.03.2015 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. «Սփյուռ»-ի հեռախոսային տեղեկատուով 10 առավել շատ հարցված բանկերի առաջին եռյակում են Արդշինբանկը (27 318 հարցում), Յունիբանկը (25 542 հարցում) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը (22 050 հարցում):

Ինեկոբանկը 18 741 հարցմամբ զբաղեցնում է 4-րդ, Կոնվերս Բանկը՝ 14 990 հարցմամբ` 5-րդ տեղը:

6-9-րդ հորիզոնականներում են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳԻԿՈԼ ԲԱՆԿ-ը (13 647 հարցում), Հայբիզնեսբանկը (12 873 հարցում), Հայէկոնոմբանկը (12 449 հարցում), Անելիք Բանկը (11 565 հարցում):

Տասնյակը եզրափակում է Արարատբանկը` 11 450 հարցմամբ:

Բանկերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

2014թ. ընթացքում «Սփյուռի» հեռախոսային տեղեկատուով բանկերի եւ բանկային ծառայությունների վերաբերյալ կատարվել է 210 045 հարցում:

Հիշեցնենք, որ 2014թ. Spyur.am գործարար տեղեկատվական կայքում 20 առավել շատ որոնված կազմակերպությունների ցանկում երկու բանկ էր եղել:


Դիտում՝ 7424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW