Վրաստանի վարչապետը կոչ է արել հաշվի առնել Հայաստանի տնտեսական վիճակը

12.03.2015 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր կառավարության նիստի ընթացքում կոչ է արել հաշվի առնել Հայաստանի եւ տարածաշրջանի մյուս երկրների տնտեսական վիճակը՝ ճիշտ տնտեսական քաղաքականություն մշակելու եւ հանրության հետ կապը կազմակերպելու համար:

«Ցավոք, մենք պարտավոր ենք հաշվի նստել տարածաշրջանային իրավիճակի հետ: Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ռուսաստանում ու Թուրքիայում տեղի ունեցող գործընթացները ազդում են մեզ վրա»,- հայտարարել է նա:

«Ամբողջ Եվրոպայում ճգնաժամ է, եւ մենք պետք է ճիշտ տեղեկություններ տրամադրենք բնակչությանը»,- հավելել է նա:

Իրակլի Ղարիբաշվիլին քննադատել է առաջատար հեռուստաընկերություններին, որոնք սխալ են ներկայացնում տարածաշրջանային իրավիճակը՝ խոսելով միայն Վրաստանի ճգնաժամի մասին:

Հիշեցնենք, որ վրացական լարին վերջերս արժեզրկվել է 35%-ով:

Վրաստանի կառավարությունը հաջորդ շաբաթվա սկզբին կներկայացնի հակաճգնաժամային ծրագիր: Ընդ որում, կառավարության ղեկավարը հայտնել է, որ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, ուղղակի ներդրումների ծավալը Վրաստանում 2014թ. կազմել է $1 մլրդ 272 մլն, ինչը 35%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Դիտում՝ 8287

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW