ՎՏԲ-Հայաստան Բանկը, գարնանային տոներին ընդառաջ, Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի եւ Cosmopolitan Armenia ամսագրի հետ համատեղ հայտարարում է ակցիա՝ «Կոսմոմանիա»:Բանկում նշել են, որ ակցիան գործում է բանկի VTB Cosmopolitan Visa Classic եւ VTB Cosmopolitan Visa Gold բոլոր քարտապանների համար: Այն տարածվում է նաեւ հենց ակցիայի ընթացքում ձեռք բերված քարտերի վրա:Բոլոր VTB Cosmopolitan Visa քարտապանները 2015թ. մարտի 1-ից մինչեւ մայիսի 31-ը ներառյալ, առավել հաճախ վճարելով իրենց քարտերով, կստանան հնարավորություն` շահելու 2 ուղեգիր դեպի Միլան, ինչպես նաեւ կանանց համար նախատեսված խանութ սրահների եւ սպասարկման կետերի 10 նվեր-հավաստագիր:Խաղարկությունը կանցկացվի ակցիայի ընթացքում առավելագույն գումարի չափով անկանխիկ գործարքներ կատարած 100 քարտապանների միջեւ: Անկանխիկ գործարքների նվազագույն գումարը կազմում է 100 հազ. դրամ:VTB Cosmopolitan Visa Classic ու VTB Cosmopolitan Visa Gold քարտերը հաճախորդներին տալիս են մի շարք առավելություններ, մասնավորապես.- Մինչեւ 40% զեղչ տեղական ու միջազգային խանութներում ու սպասարկման կետերում,- Անվճար ամենամսյա բաժանորդագրություն Cosmopolitan Armenia ամսագրին,- Մասնակցություն Cosmopolitan Armenia-ի կազմակերպած տարբեր միջոցառումներին (ներառյալ Cosmo Night-ը): Tweet Դիտում՝ 7563