Կգործի միասնական էլեկտրոնային գրանցամատյան

05.03.2015 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` կգործի միասնական էլեկտրոնային գրանցամատյան:

Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի փոխանցմամբ՝ գրանցամատյանում գրանցվելու են շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքները, այդ թվում՝ գրավը:  

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ ստեղծվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալություն, հաստատվել դրա կանոնադրությունն ու կառուցվածքը:

Դիտում՝ 2611
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW