ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրինագիծը

04.03.2015 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի` կառավարության առաջարկած փոփոխությունները:

Նախագիծն ընդունվել է ձայների 92 կողմ, 6 դեմ եւ 13 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Ընդունված փոփոխությունների համաձայն` այն տնտեսվարողները, որոնք կաշխատեն փաստաթղթաշրջանառությամբ, կվճարեն 1,5% շրջանառության հարկ, իսկ փաստաթղթաշրջանառությունից հրաժարվողները՝ 5%։

Միաժամանակ՝ շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն դրամի փոխարեն սահմանվել է 113.4 մլն դրամ:

Նախագծի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին որոշում էր կայացվել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգել մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը:

Միաժամանակ, ինչպես նշել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այդ ընթացքում պետք է մշակվեին այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք տնտեսվարողների համար կստեղծեին առավել բարենպաստ պայմաններ:

Դիտում՝ 2204

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW