2014թ. «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության ակտիվներն աճել են 48%-ով՝ կազմելով շուրջ 16 մլրդ դրամ: Ընկերությունում նշել են, որ 2014թ. աճ է արձանագրվել գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով:Նշված ժամանակահատվածում «Կամուրջ» ՈՒՎԿ-ի վարկային պորտֆելն աճել է 32%-ով: «2014թ. մեզ հաջողվեց ապահովել աճ ֆինանսական հիմնական ցուցանիշներով, որը, կարծում եմ, կլինի լավ հիմք նաեւ 2015թ. զարգացման համար: «Կամուրջ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող վարկատեսակները միշտ առանձնացել եւ առանձնանում են նվազագույն թղթաբանությամբ, բիզնեսի եւ գյուղատնտեսության սեզոնայնությանը հարմարեցված ճկուն մարման ժամանակացույցով, տրամադրման արագությամբ, իսկ սպասարկող անձնակազմը՝ բարյացակամությամբ եւ արհեստավարժությամբ, որը հենց հիմքն է նշված աճի»,- ասել է «Կամուրջ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Վարդանյանը: Tweet Դիտում՝ 8111