ԵԱԶԲ-ն պատրաստ է մասնակցել բարեփոխումների ֆինանսավորմանը
26.02.2015 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://mineconomy.am



Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցիչների հետ:
Փետրվարի 25-ին կայացած հանդիպմանը նախարարը բարձր է գնահատել Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի գործունեության արդյունավետությունը եւ հույս է հայտնել, որ մոտ ապագայում տնտեսական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն:
Կարեն Ճշմարիտյանը ներկայացրել է գործարար միջավայրի, ենթակառուցվածքների եւ ստանդարտացման ոլորտներում իրականացվող բարեփոխումները եւ նշել այդ բնագավառներում ֆինանսավորման անհրաժեշտությունը:
Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը ներկայացրել է բանկի ֆինանսավորման պայմանները, ֆինանսավորվող ծրագրերը եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել ինչպես վերոնշյալ ոլորտների բարեփոխումների ծրագրերի, այնպես էլ Հայաստանի ներդրումային ծրագրերի շրջանակում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: