ՀՀ ԿԲ Խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել “Ռենեսանս Ինշուրանս“ ապահովագրական ՍՊԸ-ի լիցենզիան

30.08.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 30 օգոստոսի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Հանրապետության ԿԲ խորհուրդն օգոստոսի 29-ի իր որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել “Ռենեսանս Ինշուրանս” ապահովագրական ՍՊԸ-ին տրամադրված ոչ կյանքի ապահովագրության իրականացման եւ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիաների գործողությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ “Ռենեսանս Ինշուրանս” ապահովագրական ՍՊԸ-ին լիցենզիայի գործողությունը 2006 թ-ի ընթացքում երկու անգամ կասեցվել է:

“Ռենեսանս Ինշուրանս” ապահովագրական ՍՊԸ-ն` որոշման ուժի մեջ մտնելու պահից 45 օրվա ընթացքում, ապահովադիրների շահերի պաշտպանության նպատակով, պետք է լուծի ընկերության կողմից կնքված ապահովագրական (վերաապահովագրական) պայմանագրերը, կամ ընկերության կողմից ստանձնած ապահովագրական (վերաապահովագրական) ռիսկերը փոխանցի մեկ այլ ապահովագրողի` նախապես համաձայնեցնելով ԿԲ-ի հետ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6817

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW