Կայացել է «Հայաստանում ACCA լավագույն ուսանող-2014» մրցանակաբաշխությունը

25.02.2015 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի եւ Մեծ Բրիտանիայի Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (Association of Chartered Certified Accountants/ACCA) համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 24-ին Երեւանում կազմակերպվել է «Հայաստանում ACCA լավագույն ուսանող-2014» մրցանակաբաշխությունը:  

Բրիտանական ACCA միջազգային որակավորման համար պահանջվող 14 քննություններից 2014թ. Հայաստանում ամենաբարձր միավորներ վաստակած 14 ուսանողներին հատուկ մրցանակներ է հանձնել Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

«Մեծ Բրիտանիան աշխարհում առաջին երկրներից է, որ Հայաստան է եկել ֆինանսների եւ բիզնես խորհրդատվության ոլորտում իր ծառայություններով: Ուրախ եմ, որ ACCA-ն Հայաստանում է: Վստահ եմ, որ այն օգտակար է մասնագետների եւ գործարարների համար, եւ ուրախ եմ, որ սկսած 2002-ից՝ «Այ Էյ Բի»-ն հետեւողականորեն եւ հաջողությամբ ACCA դասընթացներ է իրականացնում»,- ասել է Քեթրին Լիչը:  

«Այսօր շատ կարեւոր է Հայաստանը լիարժեք ներկայացնել հաշվապահների եւ աուդիտորների միջազգային մասնագիտական այս հարթակում: Մեր նպատակն է ցույց տալ, որ մեր մասնագետները ոչ միայն աշխարհին համաքայլ են զարգանում, այլեւ իրենց փորձի շնորհիվ ձեւավորված գիտելիքով հարստացնում են միջազգային նախադեպերի ուսումնասիրությունների շտեմարանը»,- իր հերթին նշել է «Այ Էյ Բի»-ի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը:

ACCA-ի դերը կազմակերպությունը որակյալ կադրերով համալրելու հարցում կարեւորել է նաեւ «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերության տնօրեն Գագիկ Գյուլբուդաղյանը:

ACCA-ն հիմնադրվել է 1904 թ. Մեծ Բրիտանիայում: Այսօր այն այն արագ զարգացող եւ հաշվապահության միջազգային մասնագիտական ամենամեծ մարմինն է: ACCA-ն հիմնել է ավելի քան 200 քննական կենտրոն ամբողջ աշխարհում:

«Որպես մշակույթ՝ ACCA-ն Հայաստանում ձեւավորվել է «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիայի աջակցությամբ: 13 տարի շարունակ մեր կենտրոնն իրականացնում է միջազգային որակավորումների քննությունների նախապատրաստումը՝ առաջարկելով բարձրակարգ դասընթացներ, տրամադրելով Մեծ Բրիտանիայից բացառիկ թույլտվությամբ գործածվող եզակի մասնագիտական նյութեր եւ ապահովելով որակավորված մասնագետների կայացումը մեր երկրում»,- Banks.am-ին ասել է Արաքսյա Մարտիրոսյանը:

Դիտում՝ 3607
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW