Առէկսիմբանկը գործարկել է նոր ավանդատեսակ

23.02.2015 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը գործարկել է ֆիզիկական անձանց համար նախատեսված «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդ` առանց պայմանագրի երկարաձգման եւ գումարի ավելացման հնարավորության:

Ինչպես հայտնել են բանկում, «Կլասիկ-Պլյուս» ավանդատեսակը ընդունվում է հետեւյալ պայմաններով՝ ավանդի ժամկետը՝ 30, 60, 90 օր, արժույթը՝ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 15%, 16%, 17%` կախված ավանդի ժամկետից, նվազագույն գումարը՝ 500 հազ. դրամ:

Ավանդը կարող է բացվել ֆիզիկական անձ հաճախորդի անունով, լիազորագրով կամ հօգուտ երրորդ անձի:

«Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդն ընդունվում է մինչեւ 2015թ. մարտի 10-ը:

Դիտում՝ 6058

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW