Առէկսիմբանկի աշխատակիցներն օգնել են բազմազավակ ընտանիքներին

19.02.2015 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը եւ «Արմենիա տուրիստական» ամսագիրը օգնություն են հատկացրել Բազմազավակ ընտանիքների կոմիտեին:   

«Բանկի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակում մեծ ուշադրություն ենք դարձնում բնակչության անապահով խավերին, եւ առաջին հերթին` երեխաներին»,- ասել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան:

«Նմանատիպ ակցիաները արդեն ավանդական են դարձել մեզ համար: Մենք հավաքել ենք մի քանի պարկ տաք հագուստ, կոշիկ, խաղալիք, ինչպես նաեւ մանկական գրքեր հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Հայաստանի գործարարներին նույնպես կոչ ենք անում միանալ մեզ», - ասել է նա:

Ինչպես հայտնել է «Արմենիա տուրիստական» ամսագրի խմբագիր եւ լրագրող Ելենա Շուվաեւա-Պետրոսյանը, ամսագրի աշխատակիցները փորձում են հնարավորինս օգնել բազմազավակ կարիքավոր ընտանիքներին, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

«Շնորհակալություն ենք հայտնում Առէկսիմբանկի աշխատակիցներին ցուցաբերած օգնության համար: Ցանկանում եմ կրկին շեշտել, որ մեր երկրում չկա «ուրիշի» դժբախտություն»,- ասել է Ելենա Շուվաեւա-Պետրոսյանը:

Դիտում՝ 4495

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW