Ադրբեջանի ԿԲ. Մանաթի երկարատեւ թուլացման հիմքեր չկան

19.02.2015 | 09:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանում հիմքեր չկան մանաթի երկարատեւ թուլացման համար:

Այս մասին AzTV հեռուստաալիքի եթերում ասել է Ադրբեջանի Կենտրոնական բանկի նախագահ Էլման Ռուստամովը:

Նրա խոսքով՝ արժեզրկում կարող է տեղի ունենալ երկու դեպքում. երբ առեւտրային հաշվեկշռում գրանցվում է երկարատեւ դեֆիցիտ, կամ երբ նման դեֆիցիտի պայմաններում բացակայում են արժութային պահուստները:

«Մեր արժութային պահուստները կազմում են ՀՆԱ-ի շուրջ 70%-ը եւ մոտ 2,5 անգամ գերազանցում են շրջանառության մեջ գտնվող մանաթների ծավալը: Ուստի նման իրավիճակը չի վերաբերում Ադրբեջանին, սակայն մենք պետք է արձագանքենք աշխարհում տեղի ունեցող զարգացումներին»,- ասել է նա:

Ռուստամովի խոսքով՝ դոլար ու եվրո ներառող երկարժույթ զամբյուղի մեխանիզմի վրա հիմնված փոխարժեքային քաղաքականություն իրականացվում է բազմաթիվ երկրներում, եւ մասնավորապես՝ Ռուսաստանում: Նա նշել է, որ նախկինում Ադրբեջանը նույնպես երկարժույթ զամբյուղի մեխանիզմի վրա հիմնված քաղաքականություն էր վարում:

Ռուստամովն ասել է, որ «ամուր» արժույթն իր դրական կողմերն ունի, օրինակ՝ ցածր գնաճ՝ հավելելով, որ դա միաժամանակ կարող է բացասական ազդեցություն գործել արտահանման եւ երկրի տնտեսության դիվերսիֆիկացման վրա:

«Հաշվի առնելով այս գործոնները՝ մենք հրաժարվեցինք արժութային զամբյուղում եվրո ներառելուց: Սակայն այսօր իրավիճակը ճիշտ հակառակն է. եվրոն արդեն տեւական ժամանակ է, ինչ արժեզրկվում է դոլարի նկատմամբ, իսկ քանի որ մանաթի արժեքը կցված է դոլարին, ապա դա ազդում է եվրո-մանաթ փոխարժեքի վրա: Հաշվի առնելով, որ եվրոգոտին մեր գլխավոր առեւտրային գործընկերներից մեկն է, ապա ստեղծված իրավիճակը կարող է ազդել մեր տնտեսական հեռանկարների վրա: Այդ կապակցությամբ ԿԲ-ն որոշել է վերականգնել եվրոն արժութային զամբյուղում»,- ասել է նա:

Դիտում՝ 3559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW