2014թ. Spyur.am գործարար տեղեկատվական կայքում 20 առավել շատ որոնված կազմակերպությունների ցանկում կա երկու բանկ:ՎՏԲ-Հայաստան Բանկը 26 173 հարցմամբ զբաղեցրել է 15-րդ, իսկ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը՝ 20-րդ հորիզոնականը՝ 20 694 հարցում:Համակարգում ամենաշատ որոնված կազմակերպությունների լավագույն հնգյակում են «Ռիչ Էլեքթրոնիքս»-ը (50 474 հարցում), «Սամսունգ» ֆիրմային խանութը (48 582 հարցում), «Մոսկվա» կինոթատրոնը (46 951 հարցում), «Վի-Էլ-Վի Էլեկտրոնիքս» կենցաղային էլեկտրատեխնիկայի խանութը (32 594 հարցում), «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը (32 276 հարցում): Հիշեցնենք, որ 2014թ. Spyur.am- ում ամենաշատը որոնել են «բանկեր» ծառայությունը: Անցած տարի բանկերի վերաբերյալ հարցումների թիվը կազմել է 22 384, ինչը ավելին է, քան հաջորդ երկու հորիզոնականների հարցումները միասին վերցրած: Spyur.am-ի այցելությունների քանակը օրական ավելի քան 20 հազ. է: Համակարգում ներկայացված են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ավելի քան 20 հազ. կազմակերպություն եւ պետական կառույց:Ստորեւ ներկայացված է 2014թ. Spyur.am-ում առավել շատ որոնված 20 կազմակերպությունների ցանկը: Tweet Դիտում՝ 8208