Հայտնի են դարձել Երեւանից, Վանաձորից եւ Գյումրիից տեխնոլոգիական ոլորտի 31 թիմերի մասնակցությամբ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի 6 հաղթողները: «LoginEye» (Գյումրիի դրամաշնորհ, 85% համաֆինանսավորում)«LogInEye-ը, հանդիսանալով մարդ-համակարգիչ փոխգործակցության միջոց, ապահովում է նոր մակարդակ ծածկագրերի պաշտպանության ծառայությունների ոլորտում: Հետեւելով մարդու աչքերի տեղաշարժին՝ հավաքագրվում են տվյալներ, որոնց ամփոփման արդյունքում թույլատրվում կամ արգելվում է որեւէ սարքի կամ հաշվի հասանելիությունը: Տեխնոլոգիայի աշխատանքի համար անհրաժեշտ է միայն պարզ վեբ-տեսախցիկ»,- նախագիծը ներկայացրել է LoginEye-ի հեղինակներից Հովհաննես Սարգսյանը: «Գյումրիում անիմացիայի ընկերության հիմնում» (Գյումրիի դրամաշնորհ, 85% համաֆինանսավորում)«Գյումրիում անիմացիայի ընկերության հիմնում» նախագծի հեղինակները Գյումրիում կհիմնեն եռաչափ անիմացիայի եւ թվային վիզուալ էֆեկտների ուղղությամբ աշխատող ընկերություն: Այն առաջարկելու է ոլորտի արտապատվիրման շուկայում սուղ առաջարկ հանդիսացող գին/որակ հարաբերություն՝ ներառելով հայկական շուկայի համար նոր հանդիսացող ծրագրային փաթեթներ (Maya, Nuek եւ այլն), որոնց պահանջարկը բարձր է օտարերկրյա, հատկապես ԱՄՆ շուկայում:Ինչպես տեղեկացրել են Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամում, նախագծերը բարելավելու, ավելի իրատեսական դարձնելու եւ դրամաշնորհի հաջորդ փուլին դիմելու համար՝ Գյումրիի մյուս մասնակից թիմերի համար կիրականացնի աջակցման նոր ծրագիր: Նրանց կտրամադրվի համատեղ օգտագործման (co-working space) անվճար աշխատասենյակ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոններում։ Աշխատասենյակում կարող են տեղակայվել յուրաքանչյուր թիմից առավելագույնը 3 հոգի՝ ընդհանուր առմամբ շուրջ 6-7 թիմ, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր առանձին աշխատասեղանը եւ գործունեության համար անհրաժեշտ այլ իրեր։ Ընթացիկ տարում նման հնարավորություն կստեղծվի նաեւ Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնում: «Էլեկտրոնային ճշտիչի նախագծում եւ արտադրություն» (Վանաձորի դրամաշնորհ, 85% համաֆինանսավորում) «Էլեկտրոնային ճշտիչի նախագծում եւ արտադրություն» նախագծի հեղինակներից Արկադի Խիթարովը նշել է, որ նոր մրցունակ ճշտիչ ստեղծելու համար իրենք որոշել են նախագծման համար օգտագործել Texas Instruments ֆիրմայի նորագույն MSP430FR6989 կոնտրոլերը, որը կառուցված է նորագույն FRAM տեխնոլոգիայով, ունի ռեկորդային բարձր ցուցանիշներ էներգիայի օգտագործման հարցում եւ օժտված է հուսալիության բարձր աստիճանով:«Հակակոռոզիոն ավտոմատ կայան» (Վանաձորի դրամաշնորհ, 85% համաֆինանսավորում) «Հակակոռոզիոն ավտոմատացված կայան» նախագծի միջոցով նախատեսվում է ստեղծել հատուկ ներգետնյա կառույցների մատակարարման կայան, որը կապահովի ներգետնյա կառույցների՝ միագիծ եւ բազմագիծ գազանավթամուղների, պոմպակայանների եւ կոմպրեսորային կայանների պաշտպանվածությունը կոռոզիայից՝ դրանով իսկ նպաստելով այդ կառույցների երկարակեցությանը, հուսալիությանն ու արդյունավետության բարձրացմանը:«SkyCryptor» (Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ, 50% համաֆինանսավորում)«Մեր արտադրանքն իրենից ներկայացնում է ամպային պահոցների համար նախատեսված միջանկյալ կապուղի, որը թույլ է տալիս օգտատերերին պահել իրենց տվյալները գաղտնագրված տեսքով, ինչի շնորհիվ ոչ մի երրորդ կողմ, ներառյալ ամպային պահոցի ծառայություն մատուցող ընկերություն, չի կարող հասանելիություն ունենալ օգտագործողի տվյալներին: Օգտագործողը կարող է կիսել իր գաղտնագրված տվյալները գործընկերների հետ, կատարել որոնման գործողություն գաղտնագրված տվյալներում: Այս ծառայությունը չի մատուցում ոչ մի մրցակից»,- ասել է «SkyCryptor» նախագծի հեղինակ Արամ Ջիվանյանը:«SoloLearn» (Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհ, 50% համաֆինանսավորում)«SoloLearn»-ի հեղինակ Դավիթ Քոչարյանն էլ պատմել է, որ իրենց նախագիծը մոբայլ խաղայնացված կրթական հարթակ է, որը նախատեսված է ինչպես խաղերի սիրահարների, այնպես էլ որակյալ կրթություն փնտրող երիտասարդների համար: SoloLearn-ի դասընթացներն անվճար են եւ հասանելի ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում, կիրառվում է արդյունավետ եւ ներգրավող ուսումնական մեթոդաբանություն: Հիշեցնենք, որ դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմել է նվազագույնը $10 հազ-ից $50 հազ.։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տեւողությունը 1 տարի է: Ներկայում հայտարարված է նաեւ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաջորդ փուլը, որի հայտերն ընդունվում են մինչեւ մարտի 2-ը: Tweet Դիտում՝ 2200