ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է իր Ուսումնական կենտրոնը

13.02.2015 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը բանկը նորացրել ու ընդլայնել է իր Ուսումնական կենտրոնը, որտեղ ընթանում է բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների ուսուցումը:

Ինչպես հաղորդել են բանկում, կենտրոնում ուսումնական դասարանները կահավորված ու վերազինված են անհրաժեշտ տեխնիկայով, կան ինտերակտիվ թրեյնինգներ, կլոր սեղաններ եւ քննարկումներ, բանկի ղեկավարության հետ հանդիպումներ անցկացնելու սենյակներ: Ուսուցումը նախատեսված է ինչպես նոր աշխատակիցների, այնպես էլ այն մասնագետների համար, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց որակավորումը:

Ուսումնական կենտրոնում միաժամանակ կարող է ուսանել 100-120 մարդ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների ուսուցմանը եւ գործադրում է բոլոր ջանքերը պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու ուղղությամբ: Ուսումնական կենտրոնի ընդլայնումն ու նորացումը բանկի աշխատակիցների համար պրոֆեսիոնալ ունակությունները զարգացնելու եւ սպասարկման որակը բարելավելու լրացուցիչ հնարավորություն է»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 5145

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW