Վրաստանում ստուգում են ադրբեջանական Socar-ի գործունեությունը
11.02.2015 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ oilnews.com.ua

Վրաստանի պետական գնումների եւ մրցակցության գործակալությունը սկսել է ուսումնասիրել Ադրբեջանի պետական նավթային Socar ընկերության գործունեությունը՝ Վրաստանի ավտոմոբիլային գազի շուկայում ընկերության մենաշնորհային դիրքի կասկածանքով:
Ինչպես հայտնում է Bizzone.info-ն, Վրաստանում կասկածում են, որ ադրբեջանական ընկերությունը խախտում է մրցակցության մասին օրենքի կետերից մեկը եւ տնտեսական գործակալների հետ պայմանագրեր է կնքում, որոնք սահմանափակում են մրցակցությունը:
Խոսքն այնպիսի խախտումների մասին է, ինչպիսիք են, օրինակ, առանց տնտեսական գործակալների կարծիքը հաշվի առնելու գնի սահմանումը՝ ի վնաս սպառողների, պետական մրցույթների անցկացման կանոնների մասին օրենքների խախտումը, մրցակցության սահմանափակումը՝ այլ ընկերությունների զարգացումը, ներդրումների ու տեխնոլոգիաների ներգրավումը խոչընդոտելու ճանապարհով, առեւտրային գործընկերների համար գիտակցաբար խտրական պայմանների ստեղծումը եւ այլն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: