ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկին առաջատար է բրենդի իմացության ցուցանիշով

06.02.2015 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի առաջատարն է բրենդի իմացության ոլորտում:

Ինչպես հաղորդել են բանկում, այդ մասին են վկայում 2015թ. սկզբին IPM Research մարքետինգի եւ հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքները:

Հարցմանը մասնակցել է 1200 մարդ, այն անցկացվել է Հայաստանի մայրաքաղաքում եւ 4 այլ խոշոր քաղաքներում: Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր, որոնք թույլ են տալիս պարզել բանկերի բրենդի մասին հանպատրաստից իմացության (Top of Mind), ինչպես նաեւ հուշմամբ իմացության, հանպատրաստից իմացության ընդհանուր մակարդակը:

Վերոնշյալ բոլոր չափանիշներով ՎՏԲ-Հայաստան Բանկը մի քանի տարի է՝ ՀՀ բանկերի շրջանում զբաղեցնում է առաջին տեղը: Ընդ որում, շրջաններում աճել է Top of Mind ցուցանիշը` 2014թ. հուլիսի եւ 2013թ. դեկտեմբերի համեմատ: Աճել է նաեւ հանպատրաստից իմացության ընդհանուր ցուցանիշը Երեւանում եւ շրջանների քաղաքներում` նախորդ հետազոտության հուլիսյան արդյունքների համեմատ:

Որպես ամենահուսալի հայաստանյան բանկ՝ հարցվածների մեծ մասը կրկին նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկը: Բանկն առաջատար է նաեւ Marketing Asset Index-ի չափանիշով:

Դիտում՝ 4849
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW