2015թ. հունվարին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 574 ուղեւորի, ինչը 1 569 ուղեւորով (1,18%-ով) գերազանցում է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում նշել են, որ հաշվետու ժամանակահատվածում մեկնել է 69 352 ուղեւոր (2014թ. նույն ժամանակահատվածում՝ 69 384 ուղեւոր), ժամանել՝ 64 222 ուղեւոր (2014թ.՝ 62 621 ուղեւոր): Մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը 5 130 ուղեւոր է (2014թ. հունվարին՝ 6 763 ուղեւոր): Tweet Դիտում՝ 1989